14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թանկացում կլինի. Ռոբերտ Նազարյանը հաստատեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացման համար ՀԷՑ-ի և մյուս կայանների հայտերից, նշեց, թե ուսումնասիրում են, որը կավարտեն և հավանաբար հունիսի 9- ին կամ 10-ին իրենց տեսակետը կհայտնեն, թե ինչքանով է հիմնավոր հայտը: «Ես ընդամենը կարող եմ ձեզ այսօր ասել, որ մի քանի բաղադրիչներ կան, քանի որ սակագինը բազմագործոն է, որոնք ակնառու են դարձնում, որ սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի, ինչ չափով, ինչ մեծությամբ, այդ մասին ես պատրաստ չեմ այսօր ասել»,-ասաց նա: –

Հարցին, թե  կա՞ն հիմքեր էլեկտրաներգիայի սակագնի բարձրացման համար, Նազարյանը պատասխանեց. «Ես այդ հարցին կարող եմ ընդամենը պատասխանել, որ ունենք բոլոր կայանների հայտերը, ունենք էլեկտրաէներգետիկայի շուկայի մասնակից մյուս ընկերությունների հայտերը, ունենք նաև ՀԷՑ-ի հայտը. սահմանված կարգով նայել ենք, արդյոք այդ հայտերը, որ ներկայացված են՝ համապատասխանում են մեր կարգերին, թե չէ:»:  Նա նկատեց, որ որևէ տող, որևէ թերթ չի պակասում, որպեսզի հանրությունը կարողանա ինքը միանգամից ծանոթանալ հայտերի բովանդակային մասի հետ:

«Մեր կարգերը նաև սահմանել են, որ մինչև 88 օր ուսումնասիրման ժամկետ ունենք: Կարծում եմ՝ հունիսի 9- ին կամ 10-ին մեր տեսակետը կհայտնենք, որը նույնպես կտեղադրվի մեր ինտերնետային կայքում, որպեսզի բոլորը կարողանան ծանոթանալ մեր որոշման հետ»,-նշեց նա:

Հարցին, թե տրամաբանական է 17 դրամով թանկացումը, հանձնաժողովի նախագահը շեշտեց. «Ես ընդամենը կարող եմ ձեզ այսօր ասել, որ մի քանի բաղադրիչներ կան, քանի որ սակագինը բազմագործոն է, որոնք ակնառու դարձնում են, որ սակագնի վերնայման արդյունքում որոշակի թանկացում կլինի, ինչ չափով, ինչ մեծությամբ, այդ մասին ես պատրաստ չեմ այսօր ասել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ