«Արցախ» հայրենակցական միության հայտարարությունը
_1433158145.jpg)
Սիրելի՛ արցախցիներ,
Ճակատագրի բերումով մեծաթիվ բնիկ արցախցիներ այսօր ապրում են ոչ միայն Արցախում ուՀայաստանում, այլև արտերկրում և, մանավանդ, հետխորհրդային տարածքներում:
Մեր հայրենակցականմիությունն էլ դրա արդյունքն ու վկայությունն է: Բայց մեզնից յուրաքանչյուրը, որտեղ էլ որ ապրի, միևնույն է, մնում է հավատարիմ իր նախնիների հողին, միշտ կարոտով ու երջանկության զգացումով է հիշում իր փոքրհայրենիքը:
Այստեղ հողի յուրաքանչյու քառակուսին անսահման հերոսությամբ, թասիբով, քրտնաջան աշխատանքով ու հարուստ պատմությամբ է ճառագում:Ըստ մոտավոր հաշվարկների, այսօր աշխարհում ապրում է մոտ կես միլիոն արցախցի: Արտերկրում արդեն ծնվել են նորանոր սերունդներ: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բազում արցախցի պատանիներ կան, որ երբևէ չեն եղել իրենց նախնիներ հողում:
Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին պարբերաբար այցելել Արցախ, ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անցկացնել Արցախում: Վստահեցնում ենք, լավագույն հանգստի համար Լեռնային Ղարաբաղում իսկապես կան բոլոր անհրաժեշտ ժամանակակից պայմանները:
Մեր կոչը հատկապես ուղղված է ծագումով արցախցիներին: Չկա աշխարհում ավելի մեծ ուժ, քան հայրենի հողի ուժն է:
Այդ հզոր ուժով լիցքավորվելը մեզ բոլորիս դարձնում է ավելի միասնական ևանպարտելի: Ով-ով, բայց մենք շատ լավ գիտենք Արցախ աշխարհի գրավչությունը, գեղեցկությունը, պատմական հարստությունն ու կարևորությունը: Մեր համոզում է, որ ղարաբաղցիների այցելությունները Արցախ պետք է դառնան ոչ միայն պարբերական, այլև պարտադիր: Արցախում անցկացրած ամեն օրը հիշվելու է որպես տոն, և վերադառնալու եք ավելի հայացած ու ավելի հարստացած:
Տարեկան մեկ շաբաթ Արցախում՝ հօգուտ փայլուն հանգստի, հօգուտ մեր մեր զավակների դաստիարակության և հանուն Արցախի. ահա նշանաբանը, որ մենք առաջարկում ենք:
«Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյան