16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Եռաֆազն ընկնի գլխներին»

Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով խորհրդարանական լսումները հավանաբար կլինեն այս քառօրյայից հետո: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով նշեց, թե հենց այդ ժամանակ էլ բոլոր հարցերին պատասխան կտրվի՝ հիմնավոր է ՀԷՑ-ի հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հսանքի գինը թանկացնել 17 դրամով, թե ոչ: Հարցին, թե լսումները բաց կլինեն, թե փակ, ԱԺ նախագահը պատասխանեց, թե ընդհանրապես ինքը փակի կողմնակից է:

«Որովհետև բացի դեպքում բոլորը ներկայանում են այնպես, որ նույնիսկ պատրաստ են՝ եռաֆազը ընկնի գլխներին և կոտորվեն հանուն ազգի, իսկ փակ քննարկման դեպքում, փորձում են խնդիրները լուծել»,-ասաց նա: Հարցին, թե 17 դրամով թանկացնելու հայտը տրամաբանական է համարում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կարևոր չէ 17 դրամով է , թե ընդհանրապես չի թանկացվում, խնդիրը միայն բարձրաձայնելը և չբարձրաձայնելը չէ, պետք է այնպիսի որոշում լինի որպեսզի հավանության արժանանա ինչ-որ չափով հասարակության համար»:

ԱԺ նախագահը շեշտեց՝ որևէ ծախս չկա, որի համար հասարակությունը պարտավորվի վճարել, և լսումների ժամանակ այդ հարցերին պատասխան կտրվի: «Որևէ ճոխություն չի կատարվել, և ես նախնական դա կարող եմ ասել, իսկ համոզիչ լինելու համար և ընկերությունը կպատասխանի, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ