Գերմանուհին գրեթե խեղդել է տղամարդուն…սեփական կրծքով
Գերմանացի փաստաբանը 4 տարի ապրել է իր ընկերուհու հետ, սակայն մինչեւ վերջերս չի նկատել նրա սադիստական հակումները:
Թիմ Շմիդտ Ֆրանցիսկայի սիրուհին ինտիմ մտրեմության ժամանակ այնպես է սիրացյալի գլուխը սեղմել կրծքով, որ նա շնչակտուր է եղել: Այդ պահին երիտասարդը հասկացել է, որ դա պարզապես կրքի դրսեւորում չէ, այլ` իր հետ “հաշվեհարդար տեսնելու” փորձ:
Սարսափահար տղան դուրս է նետվել տնից եւ փախել հարեւանի տուն, որտեղից էլ ոստիկանություն է զանգահարել: Ներկայումս նա ամենայն լրջությամբ մեղադրում է իր 33-ամյա ընկերուհուն սպանության փորձի մեջ: Թե ինչի համար է աղջիկը մտադրվել սպանել սիրացյալին, առայժմ հայտնի չէ:
Գերմանական մամուլի տեղեկությունների համաձայն` վերջերս զույգը տեղափոխվել է մեկ այլ քաղաք, որտեղ Շմիդտը, ըստ որոշ լուրերի, դավաճանել է ընկերուհուն: Վերջինս էլ իր հերթին սկսել է կասկածել, որ սիրելին կհեռանա իրենից հանուն այլ կնոջ:
Աղջիկը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները` պնդելով, որ պարզապես “փոքր-ինչ մոռացվել է” սեքսի ընթացքում: Դատարանն այս գործի վերաբերյալ որոշում կկայացնի 2013-ի սկզբին: