04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Գոհության աղոթք

Տեր Աստված ամենակալ, Հայր մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, գոհանում ենք Քեզանից ամեն ինչի համար, ամեն ինչում և ամեն պարագայում։

Որովհետև դու հովանի եղար մեզ և օգնեցիր, պահպանեցիր և ընդունեցիր, ողորմեցիր մեզ, պաշտպանեցիր և հասցրիր մեզ այս ժամին։

Ուստի աղաչում ու խնդրում ենք Բարությանդ, Մարդասեր, շնորհի՛ր մեզ այս օրհնյալ օրն ու մեր կյանքի բոլոր օրերը խաղաղությամբ և Քո երկյուղով անցկացնել։

Ամեն նախանձ, ամեն փորձություն, սատանայի ամեն ներգործություն, չարերի բոլոր մեքենայությունները, տեսանելի և անտեսանելի թշնամիների հարձակումները հեռացրո՛ւ մեզանից,

Քո ամբողջ ժողովրդից և այս սուրբ վայրից։

Շնորհիր մեզ բարին ու օգտակարը, ինչպես որ իշխանություն տվեցիր կոխոտելու իժերը, կարիճները և թշնամու ամեն զորություն։

Եվ մի՛ տանիր մեզ դեպի փորձություն, այլ փրկի՛ր մեզ չարից՝ շնորհով, ողորմությամբ և մարդասիրությամբ Քո Միածին Որդու՝ մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի,

Ում միջոցով Քեզ վայել են փառք, պատիվ, իշխանություն և երկրպագություն, Նրա և կենարար ու համագո Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։

Ամեն։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ