03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ խառնեցին իրար

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր Աժ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հետաքրրքվեց Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանից, թե քանի հակակարկտակայան կա ՀՀ-ում, ու ինչ քայլեր են ձեռնարկվում սրանց ավելացման ուղղությամբ: Նաև հարցրեց նաև, թե ինչ է արվում բերքի ապահովագրման համակարգ ունենալու համար:

Սամվել Գալստայանը պատասխանեց, որ ամբողջ հանրապետությունում գործում են 412 հակակարտակայաններ, որից 154-ը կառուցված է ԱԻՆ-ի կողմից, նաև համայնքի ղեկավարների, բարերաների կողմից կառուցվածներ, դրանցից 164-ը Արմավիրի մարզում է: Նա նկատեց, որ ամբողջ ՀՀ-ում ուսուն հեկտարի հաշվարկով անհրաժեշտ է կառուցել  վեց հազար կայան, սակայն դրանց կառուցելը լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում:

Բերքի ապահավության մասին նա ասաց, որ երկիրը կարկուտից, երաշտից, ցրտահարություններից խուսափած չի, և դրսի ոչ մի կազմակերպություն շահագրգռված վիճակ չի բերքի ապահովագրմամբ: Միակ կազմակերպությունն <<Ինգո Արմենիան>> է, որը սկսել է պիլոտային ծրագիր իրականացնել մեկ մարզում անասնապահության բնագավառում, իսկ բուսաբուծության բնագավառում չկա նման ծրագիր: <<Փնտրտուքների մեջ ենք>>,-նկատեց փոխնախարարը:

Վահե Էնֆիաջյանը հարցրեց նաև միջազգային կազմակերպություններից ստացվո վարկերից և խորհրդատվությունից, որի ստացման համար հայկական կողմը բավական մեծ գումար է վճարում: ՀԻշեցնենք, որ ծիրանի բերքի խորհրդատվության վերաբերյալ մեծ գումարներ էին վճարվել: Նման բացահայտում արել էր Վերահսկիչ պալատը:

Գալստյանը հիշեց այդ պատմությունը, նշեց, որ ամեն ինչ խառնեցին իրար:  Նրա խոսքով՝ հեշտ չէ վեցից յոթ մասնագետ սպասարկելը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ