15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

17-ամյա տղան կտրել է սեփական արնանդամը

Չինաստանի Կվանջու նահանգի 17-ամյա բնակիչն իր արարքը բացատրել է նրանով, որ տանջվում էր չափազանց հաճախակի  սերմնաժայքումներից:

Իրեն անհանգստություն պատճառող օրգանի հեռացնելու “գործողությունը” տղան կատարել է անկողնում պառկած: Երբ ծնողները լսել են տղայի  ճիչը, վազել են նրա սենյակ եւ սարսափից հազիվ են տեղում կանգնած մնացել, գրում է “mignews.com”-ը:

Ծնողները որդուն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ հաջողվել է կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը, որի պատճառով նա կարող էր մահանալ: Այնուհետեւ տղային եւ նրա սեռական օրգանը տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց, որտեղ վիրահատության օգնությամբ օրգանը նորից իր տեղում է հայտնվել: Բժիշկները հավաստիացրել են, որ վիրահատությունը հաջող է անցել, եւ երիտասարդը հետագայում կարող է նորմալ սեռական կյանք վարել, եթե, իհարկե, կրկին չորոշի ազատվել իր “տղամարդկային հպարտությունից”:

Նախոդ տարի նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաեւ Եգիպտոսում` Լուքսոր քաղաքում: Այնտեղ եւս մի երիտասարդ կտրել էր սեփական արնանդամը` կնոջ հետ վեճից հետո: Սակայն հետագայում պարզվել էր, որ պատճառը  վեճը չի եղել: Երիտասարդը  հոգեկան խանգարում է ունեցել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ