19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սենսացիոն բացահայտում

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ եթե ժողովուրդը <<կուլ տա>>, 17 դրամը 70  դրամ կդառնա:  <<Այսօրվա թոփ թեման, պարզ է, որ հոսանքն է, և եթե ժողովուրդը կարողանա մի բան անել, ապա չի լինի>>,-այսօր լրագրողներին ասաց պատգամավորն ու նշեց, որ սենսացիոն բացահայտում է արել:

<<Այն սենսացիան, որ ինձ համար երկու տարի առաջ բացահայտել էի, այն էր, որ մենք հոսանք ենք առնում Վրաստանից: Այն ժամանակ պարզվեց, որ մենք վրացիներին հոսանք ենք տալիս, քանի որ իրենք մեզ պարտք են ու այդ պարտքը փակելու միջոցն է դա: Դրանից առաջ էլ մենք վրացիներին միշտ հոսանք տվել ենք, քանի որ մեզ մոտ ավելցուկի խնդիր կա. մենք կարող ենք արտադրել ավելին, քան մեր պահանջարկն է, բայց այսպես աչքներդ լույս, արդեն քանի օր է՝ մեր հյուսիսային շրջանները՝ Թալին, Լոռի, Վանաձոր, Գյումրի, նստած են վրացական հոսանքի վրա, այսինքն՝ Հայաստանը հոսանք առնում է Վրաստանից>>,-նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ մենք վրացական կողմից հոսանք ենք գնում 21  դրամով: <<Վրացիներն ունեն դյուրառատ տարի, հոսանքի ավելցուկ, շատ էժան հոսանք են արտադրում, և մենք առնում ենք նրանցից, մեր հյուսիսային մասը հոսանք ստանում է Վրաստանից>>,-նկատեց Մանուկյանը՝ հավելելով, որ տնտեսական տեսանկյունից շատ լավ բան է, բայց կա նաև վատը. <<Էժան հոսանք առնելով՝ դա բացարձակ չի անդրադառնում քո հոսանքի վրա, ընդհակառակը քաղաքացին և սպառողը ոչնչով չի զգում այդ տարբերությունը՝ էժան սակագինը: Երկրորդ՝ նախապաես պայմանավորվածությունների մեջ դա պետք է լինի, և ՀԷԿ-երը, որոնք հայտ են ներկայացնում հոսանք արտադրելու, հիմա դու նրանցից քիչ ես առնում, նրանք ամբողջ ծավալով չեն աշխատում, քեզ հոսանք չեն վաճառում, մի բան էլ նրանց խեղճացնելով դու ավելացնում ես գազով հոսանք  ստացողների չափաբաժինը, մասնավորապես ՋԷԿ-ինը>>:

Այսինքն՝ ըստ Մանուկյանի՝ մենք հնարավորություն ենք տալիս ավելի շատ հոսանք ատադրելու թանկ հոսանք արտադրողներին, ովքեր հայտ են ներկայացնում մինչև վաթսուն դրամ թանկացնելու:  <<Սա աբսուրդների շարք է>>,-կարծում է նա:

Նրա խոսքով՝ լուծումը միայն ժողովրդի ճնշումը կարող է լինել, և դրա արդյունքն է, որ նույնիսկ իշխանությունը խոսում է այս անարդարության մասին: <<Գազի և հոսանքի զուգահեռ գնացող այլանդակությունները համակարգված են և նման են>>,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ այս ամենը իշխանությունների հետ համատեղ պայմանավորվածության արդյունքում է: Նա խոստացավ այս հայտարարությունը հիմնավորել փաստաթղթերով:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ