05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մերժեց ԲՀԿ-ին

Գործադիրը քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը:

Նրանք առաջարկում են, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ազգային ժողովում հանդես գա ոչ միայն տարեկան, այլև կիսամյակային հաշվետվությամբ, ինչպես նաև օրենքով սահմանվեն այդ հաշվետվություններում ներառվող տեղեկության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ: Կառավարությունը նպատակահարմար չի համարել առաջարկված փոփոխությունը, քանի որ նշված պահանջների ամրագրումն օրենքով  կարող է վտանգել դրա ճկունությունը. նշված է նաև մի քանի այլ առարկություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ