17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կատաստրոֆա կլինի՞

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե Կառավարությունում այդքան աշխատակիցների առկայությունն ինչո՞վ է պայմանավորված։ «110 միլիարդ ընդհանուր աշխատավարձ է տրվում, եթե միջին աշխատավարձով հաշվեն, կստացվի 60 հազար աշխատող։

 Որքա՞նով է այդքան աշխատողների թիվը մոտիվացված և արդարացված, եթե լինի 50 հազար, ի՞նչ է` կատաստրոֆա կլինի՞։ Ուզում եմ հասկանալ` արդյո՞ք կառավարությունը քայլ առ քայլ մոտենում է տնտեսումներ անելուն»,- հետաքրքրվեց Միքայել Մելքումյանը։

Նախարար Դավիթ Հարությունյան էլ նշեց, որ 60 հազար քաղծառայողներ չկան, և այս հաշվարկների մեջ մտնում են նաև ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ քաղծառայողների թիվը 7500 է: «Մեծ չէ, ավելին՝ բավականին սահմանափակ է։ Եթե խումբ առ խումբ նայեք, նոր կարող եք հասկանալ` հնարավո՞ր է կրճատումներ անել։ Տեսականորեն կարող եմ ասել, որ ցանկացած պարագայում կարող են լինել կրճատումներ, սակայն պետք է հասկանալ` դա նպաստելո՞ւ է աշխատանքի արդյունավետությանը։ Միշտ էլ հնարավոր է կրճատումներ անել, սակայն պետք է հասկանալ` արդյո՞ք կլինեն տեսանելի արդյունքներ»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը։  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ