“Ով է շուխուր արել…”
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության` Գեղարքունիքի մարզային կենտրոնի ղեկավար Սամվել Ասլանյանի խոսքով, Վարդենիսում դեռ պահպանվում է կարանտինային իրավիճակը:
Հսկողության տակ են շուկաները, արգելվում է մսի վաճառքը, անանսագլխաքանակի մուտքն ու ելքը համայնքներ: Մոտ մեկ ամիս է, ինչ շարունակվում է անասունների պատվաստաումը: Հիշեցնենք, որ մարզի այս տարածաշրջանում հայտնաբերվել են սիբիրյան խոցով հիվանդացության դեպքեր:
Անասնագլխաքանակի անկման նոր դեպքեր եւ մարդկանց մոտ հիվանդության ախտանիշեր չգրանցվելու դեպքում միայն կարանտինը կդադարեցվի:: Այստեղ, անասնագլխաքանակի վերջին անկումը գրանցվել է Վարդենիսի տարածաշրջանի Փամբակ համայնքում տասներկու օր առաջ:
Ի դեպ, Մարտունու բժշկական կենտրոնում բուժում ստացող չորս հիվանդի մոտ արձանագրվել է վարակի ավելի թեթեւ` մաշկային տեսակը:
Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ տեղացիները չեն հավատում, որ հիվանդ անասունի միս են կերել կամ իրենց անասունները հիվանդ են: “Տեսնես ում էր պետք էսշխուրը, որ մեզ էլ խայտառակ են արել”,-ասում են նրանք:
Նշենք, այսուհետ ,ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը: