17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայր ու որդի Սահակյանները գրավում են հայրաքաղաքը

Նոյեմբերի 24-ին Շիրակի մարզկենտրոն Գյումրիում բացվեց  Ուկրաինայի հյուպատոսարանը: Հանդիսավոր արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան: Խոստումներ, հավաստիացումներ, հյուրասիրություն. ամեն ինչ արվեց ըստ արարողակարգի:

Սակայն առավել քան ուշագրավն այն է, որ Գյումրիում Ուկրաինայի պատվո հյուպատոս է նշանակվել Սոս Սահակյանը: Նա թիվ 35 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Արման Սահակյանի հայրն է:

Հյուպատոսարանի բացմանը, Գյումրիի քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը սատարելու է Արման Սահակյանին: ՀԱԿ-ԲՀԿ բանակցությունների ենթատեքստում նման հայտարարությունը անսպասելի էր եւ ճշտող այն հարցին, թե ԲՀԿ-ն է սատարում հանրապետական թեկնածուին` ասաց. “Անձամբ ես եմ աջակցում` իմ ռեսուրսներով”: Հիշեցնենք, որ Բալասանյանին քաղաքապետ ընտրվելուն աջակցել էր ՀՀԿ-ն:

Ի դեպ, Սահակյանները Ջավախքից են ու արդեն Գյումրիում կատակում են, որ “ջավախքցիները կուգրավին մեր քաղաքը”:

 

Հիշեցնենք, այսուհետ ,ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ