19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչու չի ապահովվել տնտեսական աճը

2014-ին նախատեսված է եղել 5,2 %, սակայն արձանագրվել է 3,4% տնտեսական աճ: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:

Փոխնախարարի խոսքով՝ կանխատեսված տնտեսական աճը չի արձանագրվել արժույթի արժեզրկման, արտերկրից ՀՀ եկող տրանսֆերտների կրճատման պատճառով, ինչպես նաև շեղում է արձանագրվել ՀՆԱ-ի անվանական ցուցանիշում՝ կազմելով 5,9 աճ:

Աշխատանքի գործազրկության աճը կազմել է 1,4% աճ, միջին ամսական աշխատավարձը աճել է 8,3%-ով, նվազել է արտահանման աճի տեմպը, ինչպես նաև ներմուծման աճի տեմպերը. «Սա բացատրվում է համաշխարհային տնտեսական զարգացումներով, ինչպես նաև համաշխարհային շուկայում ռուսական ապրանքների գների անկմամբ»,-ասաց Ջանջուղազյանը: Պետբյուջեի եկամուտների մասին. փոխնախարարը շեշտեց, որ ներքին աղբյուրներից հավաքվել է մեկ տրիլիոն 127 միլիարդ դրամ, պաշտոնական դրամաշնորհներից՝ 17 միլիարդ դրամ, հարկեր և տուրքեր՝ 1 տրիլիոն 64 միլիարդ դրամ:

Ծախսերը նախատեսված են եղել մեկ տրիլիոն 246 միլիարդ դրամ, որի դիմաց փաստացի արձանագրվել է մեկ տրիլիոն 235 միլիարդ դրամ: Սա նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 52 միլիարդ դրամով: Ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը նույնպես աճել է` նախորդ տարվա համեմատ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ