20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գործարարները կողքից թաքուն բալետ են անում

«Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը բաշխիչ ցանցերում վերից վար տեղի ունեցող գողության հետևանքն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, թե նույն ՀԷՑ-ում երաշխավորված շահույթը շատ մեծ է, վարկերը շատ են, իսկ կորուստներն՝ ահավոր չափերի:

«Եթե նախարարն ասում է՝ գողություն է կատարվում համակարգում, հաջորդ քայլը պետք է լիներ այն, որ մենք այդ գործերը հանձնենք դատախազություն»,-նշեց նա և հավելեց, թե նախարարը ճիշտ է ասել՝ գողություն իսկապես կատարվել է, որի մի մասն էլ օրինականացված է:

 ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ հարևան և նախկին ԱՊՀ երկրներում միջինացված երկու անգամ էժան է հոսանքի սակագինը Հայաստանից: Ըստ նրա՝ նույնիսկ այդ կիսով չափ թանկացումը տնտեսությանը լուրջ վնասներ կհասցնի՝ արդյունաբերություն, արտադրություն: Արամ Մանուկյանին հատկապես զարմացնում է գործարարների վերաբերմունքը:

«Ամոթ է, որ ամենաշատն իրենք են վնաս կրում, բայց ձեն չեն հանում, սպասում են, որ երեխաները, ուսանողները փողոց դուրս գան, իրենք էլ կողքից թաքուն բալետ անեն, թե հաջողության կհասնեն, թե չէ: Առաջին հերթին և ամենաշատը տուժելու են արդյունաբերողները, փոքր բիզնեսը և միջին բիզնեսը»,-ասաց նա:

Լուծումն, ըստ Մանուկյանի, 10%-ը երաշխավորված շահույթից զրկելն է, որը կազմում է 10, 13 մլրդ դրամ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ