20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Շարքից դուրս եկած

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը կվերածվի քաղաքական անհնազանդության:

«Առաջին հերթին բողոքի ձայն չեն բարձրացնում քաղաքացիները, այլ ընդամենը շատ փոքրիկ մի խմբակ է բողոքի ձայն բարձրացնում»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց փորձագետը: Վերջինս նշեց, որ պետք է հաշվի առնել, թե ինչ իրավիճակում է գտնվում հասարակությունը: 

«Հասարակության վիճակը բավականին անհաջող է: Նրա 95 տոկոսն այլևս հույս չի կապում այս երկրի, այս իշխանությունների հետ և ընդհանրապես ընդամենը գոյատևում է, և կարելի է ասել անգամ, որ նա դադարել է հասարակություն լինելուց, վերածվել է բնակչության»: Բադալյանի խոսքով՝ նման պայմաններում բողոքի ցույցեր տեղի չեն ունենում: 

Հարցին, թե հնարավոր համարում է, որ իրավիճակը փոխվի, եթե պայքարողներին առաջնորդեն հանրաճանաչ ու սիրված դեմքերը, քաղաքագետը պատասխանեց. «Ոչ, բացառվում է: Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է ունենա բազա: Բազան Հայաստանի բնակիչներն են, իսկ Հայաստանի բնակչության 90 տոկոսն իրենից այլևս մրցունակ ուժ չի ներկայացնում, այդ իսկ պատճառով բողոք կլինի, թե չի լինի, դա որևէ նշանակություն չունի: Դա ունի զրո նշանակություն, որովհետև առաջին անգամ չէ, որ բարձրանում է հոսանքի գինը»:

Քաղաքագետը հիշեցրեց, որ բացի նախորդ տարվա հոսանքի թանկացումից տեղի ունեցավ նաև գազի թանկացում: «Սա այլևս որևէ արդյունք չի տալիս, այսինքն՝ հասարակության մոտ այլևս այս երկրի նկատմամբ հավատ չկա: Եթե հավատ չկա, ու մարդիկ մտածում են արտագաղթելու մասին, ինչո՞ւ պայքարեն, պայքարում են՝ արտագաղթելով կամ մի կողմ քաշվելով»: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ