16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Էլեկտրաէներգիայի գինը կարելի է իջեցնել /վիդեո/

«Երբ որ արտադրական հզորություններ ունենք, քիչ ենք սպառում, դրան էլ գումարվում է այն, որ ավելի քիչանալու է բնակչության կողմից սպառումն, ինքն ավտոմատ էլի անդրադառնալուէ  սակագնի բարձրացմանը: Այսինքն՝ այս լուծումը, եթե պետությունը չունի ռազմավարություն, ամրագրել է պարբերաբար բարձրացումների տեխնոլոգիա»,-այսօր «Հենարան» ակումբում ասւոլիսին ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա նշեց, որ  ցավալի է, որ ներկայումս հաճախ է խոսվում եվրոպական երկրների սակագներից։

«Հրապարակվել է Եվրոպական 43 երկների 2014թ-ին էլեկտրաէներգիայի սակագնի համեմատական վերլուծությունը, համաձայն որի միջին սակագինը կազմում է 8.4 ռուբլի, ինչը նշանակում է, որ մեզ մոտ 2 անգամ էժան է։ Այս թիվը շատերը որպես հիմք են օգտագործում, այն ինչ այստեղ այլ խնդիր կա»,-ասաց նա։ Արտակ մանուկյանը բացատրեց, որ զարգացած երկրներում այսօր հիմնականում գործում է կանաչ տեխնոլոգիաներ և այնտեղ հնարավորնս վնասակար էներգակիրների գործունեությունը չի խրախուսվում։ «Կանաչ տեխնոլոգիաները թանկ հաճույք են, և եվրոպական երկրների մեծ մասն անցել է հենց այս տեսակին։

Օրինակ Հայաստանի պարագայում գնահատվել է, որ այս տեխնոլոգիան կարժենա 90-100 դրամ, բայց ինքը էներգետիկ անկախություն է տալիս։ Երկիրը կախված չի լինի օրինակ Ռուսաստանից, այլ քամուց, արևից և այլն։ Այսինքն՝ չի կարելի վերցնել ու պարզապես սակագինը համեմատել»,-նկատեց նա։ 

Կառավարման փորձագետ Հարությունյան Մեսրոբյանն էլ ասաց, որ իր տվյալներով՝ հենց հիմա կարելի է էկետրաէներգիայի սակագինն իջեցնել 15%-ով: Նրա խոսքով՝ Հաշվիչ ցանցերը և ընդհանրապես նման ընկերությունները կարող են կրճատել իրենց ծախսային հոդվածները՝ առանց վտանգելու բուն իրենց գործունեությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ