18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Խայտառակություն է»

ՀԱԿ խմբակցությունը շարունակում է պնդել, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար հարկավոր է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն նրանց` այդ նպատակով կազմակերպած ստորագրահավաքին միացել է 16 պատգամավոր: Ստորագրել են ՀԱԿ և ՕԵԿ խմբակցություններն` ամբողջական կազմով և «Ժառանգություն» խմբակցության որոշ պատգամավորներ:

Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը պետք է դառնա արտահերթ և լիագումար նիստում քննարկվող առարկա, ինչի համար անհրաժեշտ է նախագիծ ունենալ: «Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն ամենաադեկվատ որոշումն է, քանի որ խայտառակություն է տեղի ունենում, չէ՞ որ թալանվել է 250 միլիոն դոլար, ինչը ցանկանում են բարդել մեր հասարակության գլխին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

«Ուրբաթ նույն բանն առաջարկել եմ իշխանական ուժերին, Գալուստ Սահակյանին, ասելեմ, որ սա ընդդիմության կամ իշխանության կռվի հարց չի, այստեղ ոչ մեկ դափնիներ չի ցանկանում պոկել, սա վերկուսակցական հարց է, որը հուզում է ամբողջ ժողովրդին: Լինելով ՀՀ իշխող ուժ` պետք է ինքներդ շահագրգռված լինենք, որ հանրային վերահսկողություն հաստատվի էլեկտարէներգիայի բնագավառում տիրող վիճակի վրա, բայց իշխող կուսակցությունը ոչ միայն հրաժարվեց դա անել, այլ նաև այսօր այս ագրեսիվ կեցվածքն է որդեգրել՝ թույլ չտալով, որ մենք խոսենք և մեր տեսակետն արտահայտենք»,- նկատեց պատգամավորը:

Նշենք, որ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի, քանի որ բավարար ստորագրություն չի հավաքվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ