06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Այդ 4000 թերթը պետք է վերլուծությունների ենթարկվի»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի վերաբերյալ քննարկումներից հետո հետաքրքրվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, թե ի վերջո ինչ որոշվեց, արդյոք լիագումար նիստին կլինեն էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումներ, որը պահանջում են բոլոր ընդդիմադիր պատգամավորները:

«Ամբիոնից ակնարկեցիք, բայց կոնկրետ չասացիք, այս լիագումար նիստում լսումներ լինելու են, թե չէ: Եթե լինելու են, կոնկրետ ե՞րբ են լինելու, իմանանք, թե ինչ գրաֆիկով ենք աշխատելու»,-հարցրեց ՀԱԿ պատգամավորը: Գալուստ Սահակյանը նշեց, թե լսումներ կլինեն, բայց ոչ այս լիագումար նիստին: «Լսումներ կլինեն, բայց ինչպես ասվեց, այդ 4000 թերթը պետք է վերլուծությունների ենթարկվի, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն հարցերին պատասխանել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ