21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կատաստրոֆա է լինելու

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմեն հետ կապված վիճակը կատաստրոֆիկ է: Այսօր ԱԺ նիստի ժամանակ նա նշեց, որ իրականում ՀՀ-ի պարտքը արդեն հասել է վեց միլիարդ դոլար է: «Իհարկե, այս կառավարությունը հայտնվել է դժբախտ իրավիճակում, որովհետև այդ խնդիրը պետք է լուծվի, բայց ՌԴ-ում ՋԷԿ-երն արտադրում են հոսանքի 67%-ը, Ուկրաինայում՝ 47% , ՀՀ-ում՝ 29%, Հայաստանում էլեկտրաէներգիան երկու անգամ էժան պիտի լիներ»,-նկատեց պատգամավորը:

Նա համեմատեց էլեկտրաէներգիայի գներն այս երեք երկրներում՝ նշելով, որ Ուկրաինայում ու ՌԴ-ում համապատասխան ընկերությունները շահույթով են աշխատում, այստեղ հակառակն է: «Մենք կարիք չունենք Ռոբերտ Նազարյանին հրավիրել այստեղ, նա ոչինչ չի կարող ասել»,-կարծում է Բագրատյանը: Ըստ նրա՝ խնդրի 78%-ը ոչ էֆֆեկտիվ կառավարումն է ռուսական ընկերության, որտեղ ամեն մի մենեջեր աստաբաշխական գներով աշխատավարձեր է ստանում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են լինելու ոչ միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: Նա նկատեց, որ ԱԺ-ում այս թեմայով լսումներ կլինեն, և իրենց կարծիքն էլ կձևավորվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ