07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Անձերի վերաբերյալ քննարկումներ չեն եղել. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն քաղաքական հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու շուրջ քաղաքական կուսակցությունների հետ քննարկումները կշարունակի:

Այս մասին  քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

“Շաբաթ օրը մենք հանդիպեցինք ՀՅԴ-ի հետ,  քննարկումները շատ արդյունավետ էին եւ կարծում ենք, որ կարելի է ձեւավորել միասնական այն քաղաքական օրակարգը, այն հիմնախնդիրները, որը կարող է բերել երկրում լուրջ համակարգային փոփոխությունների”,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր կայացել է ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը: Այս կապակցությամբ Նաիրա Զոհրաբյանն ասաց.”Կրկին քննարկվեցին փոխադարձ օրակարգերը: Գիտեք,  թե մենք ինչ ենք առաջարկել` մեր օրակարգը, ՀԱԿ-ը` իրենը:

Ես հիմա չեմ ուզում հրապարակել  քննարկումների արդյունքները, որովհետեւ, ի վերջո, դրանք փակ քննարկումներ են: Կարող եմ ասել, որ քննարկումները ՀԱԿ-ի հետ եւս կշարունակվեն”:

Լրագրողների հարցին, թե քննարկվել են արդյոք միասնական թեկնածուի հետ կապված հարցեր, Զոհրաբյանն ասաց.”Անձերի վերաբերյալ որեւէ քննարկումներ չեն եղել, ավելին, ՀԱԿ-ի հետ կապված որեւէ հարցի չեմ պատասխանելու”:

Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանն այսօր չէր բացառել երկու ուժերի` միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը:

Զոհրաբյանն ասաց, որ այսօր երեկոյան նախատեսված է հանդիպում “Ժառանգության” ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ այսօր պաշտոնապես դիմել է այս կուսակցություններին:  “Առաջարկը ընդունելու իրավունքը  իրենցն է, կընդունեն առաջարկը` մենք իրենց հետ եւս կքննարկենք, չեն ընդունի իրենց գործն է, երկրորդ անգամ չենք դիմելու”:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քննարկումները բաց են նաեւ արտախորհրդարանական ուժերի համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ