Նոր կոալիցիա՞ նախագահականից հետո.168 ժամ
“168 Ժամ”-ի տեղեկություններով` մայիսի 6-ի ընտրություններից հետո կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ եւ ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի բանակցությունների արդյունքում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը, փոխարենը, դրանից հետո, վերջապես, կստանա վարչապետի պաշտոնը:
Այսինքն` նախագահական ընտրություններից հետո կկազմվի կոալիցիոն կառավարություն` արդեն ԲՀԿ-ի գլխավորությամբ:
Արդյոք Ս.Սարգսյանն ու Գ.Ծառուկյանը նման պայմանավորվածություն ձեռք բերե՞լ են: Այս հարցին ի պատասխան` երեկ թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է. “Ճիշտն ասած, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, նման խնդիր չի էլ քննարկվում այսօր”: