06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընդդիմադիր ԲՀԿ-ն փողոց դուրս կհանի՞

«Մեր դիրքորոշումը լսել եք կուսակցության նորընտիր նախագահի կողմից, իմ հայտարարությունն էլ եք լսել, մենք ընդդիմություն կուսակցություն ենք ներկայացնում, Ազգային ժողովում ընդդիմադիր ֆրակցիա ենք ներկայացնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագմավոր Աբրահամ Մանուկյանն՝ ի պատասխան հարցին, թե համաձայն է տեսակետի հետ, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը կառավարության քննադատության հարցում փոխվել է, մեղմացել է:

Գնահատելով կառավարությա աշխատանքը՝ նա ասաց. «Իհարկե, կառավարությունն աշխատանքներ տանում է, չի կարելի ասել, որ չի տանում, բայց ինչքանով է դա հաջողվում, ժամանակը կգնահատի, բայց այսօրվա վիճակում մեծ, արդյունավետ փոփոխություններ չենք նկատում, բնական չի՞, բոլորս էլ չե՞նք տեսնում: Միշտ ասել ենք՝ համակարգային փոփոխություն է պետք»:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը և հարցին, թե  ԲՀԿ-ը դուրս կգա փողոց՝ որպես ընդդիմադիր կուսակցություն՝ պահանջելու, որ թանկացում չլինի, պատգամավորն ասաց, որ դա արդեն ընդհանուր քննարկման խնդիր է: «Նախ մենք ներսում պետք է քննարկենք, վերջնական դեռ որոշում չկա, ուղղակի խոսակցություններ են: Եթե վերջնական հայտը, քննարկումը կլինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, կուսակցության նախագահ ունենք, մամուլի խոսնակ ունենք՝ ինչ ենք անելու»:

Ամեն դեպքում Մանուկյանն ասաց, որ դեմ են բոլոր տեսակի թանկացումներին. «Հրապարակ ասում ենք՝ դեմ ենք, դա քիչ է՞»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ