23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճիշտ սնունդ` առողջ մաշկ ունենալու համար

Առողջ մաշկը պահպանելու համար կոսմետիկ պրոցեդուրաներին զուգահեռ անհրաժեշտ է նաև ճիշտ մթերքներ ուտել:

1. Հյութեղ հատապտուղներ։ Դրանք պարունակում են մաշկի երիտասարդության ու առողջության համար անհրաժեշտ հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ։ Հատապտուղներն անհրաժեշտ է ուտել թարմ վիճակում, առանց ջերմամշակման։
2. Անյուղ յոգուրտ։ Այն պարունակում է А վիտամին, որը սնում է մաշկը ներսից։
3. Մաքուր ջուր։ Այն պետք է հնարավորինս շատ խմել։
4. Ավոկադո։ Սա մաշկի բացառիկ բնականորեն խոնավեցնող մթերք է, այն խորհուրդ է տրվում օգտագործել թե՛ կոսմետիկ միջոցների կազմում, եւ թե՛ պարզապես ուտել՝ մաշկը խոնավեցնելով ներսից։
5. Կանաչ թեյ։ Այն արդյունավետ կերպով պայքարում է մաշկի գլխավոր թշնամիների՝ ազատ ռադիկալների դեմ։
6. Կաթնաշոռ։ Այն պարունակում է սելեն, որը մաշկին փայլ է հաղորդում։
7. Կարմիր ձուկ։ Նրա մեջ պարունակվող յուղային թթուները հրաշալի կերպով խոնավեցնում են մաշկը։
8. Մանգո։ Այս դիետիկ միրգը նպաստում է մաշկի բջիջների վերականգնմանը, ինչի շնորհիվ այն հարթ ու անթերի տեսք է ստանում։

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ