15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԷՑ-ի հետ կապված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է «INTER RAO Credit B.V» ընկերությունից վերցնել ՀԷՑ-ի վերահսկիչ փաթեթը

«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը և ցերեկային և գիշերային ժամերի համար բարձրացնել 17 դրամով: Սակայն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ սակագնի բարձրացման հայտը ՀԾԿՀ համար հիմնավոր չէ, որից հետո մամուլում սկսվեցին լուրեր շրջանառվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6 դրամով կամ 15%-ով:

Պաշտոնական տվյալներով ՀԷՑ-ը կուտակել է 250 մլն. դոլարի պարտք, որից 220 մլն. դոլարը առևտրային բանկերին, իսկ 15.8 մլրդ. դրամ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին: ՀԾԿՀ հիմնավոր է համարում այդ պարտքից միայն 37 մլրդ. դրամը, որը առաջացել է սակավաջրությունից և ատոմակայանի սահմանված ժամկետից երկար վերանորոգման կանգնելուց, այդ պարքերը մարելու նպատակով նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 4 դրամով, իսկ այս տարի այդ գործոններին ավելացան դրամի 14%-անոց արժեզրկումը, որը բերեց էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների ծախսերի ավելացման և ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման նպատակով ատոմակայանի 6 ամսյա հարկադիր դադարը, որի հետևանքով դադարի ժամանակաշրջանում էլեկտրաէներգիայի կառուցվածքի մեջ կմեծանա ՋԷԿ-երի արտադրած էներգիան, որը կբարձրացնի էլեկտրաէներգիայի գինը, քանի որ այն համեմատաբար թանկ է քան էներգիայի այլ աղբյուրները:

ՀԷՑ-ի կուտակած պարքի մնացած մասը սխալ կառավարման արդյունք է, որը ոչ մի դեպքում չպետք է փոխհատուցվի պետության կողմից, իսկ խնդիրների հետագա զարգացման դեպքում այդ պարքերը պետք է փոխանցվի «INTER RAO Credit B.V» կազմակերպության մայր ընկերությունը հանդիսացող «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին:

Նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ժամանակ հիմնավորվում էր, թե սակագնի 4 դրամով բարձրացումը ամբողջովին բավարար է ծագած պարքերը մարելու համար, սակայն ինչպես տեսնում ենք այդ միջոցները բավարար չեղան: Այս անգամ էլեկտրաէներգիայի բարձրացման ցանկացած հայտ պետք է մանրակրկիտ հիմնավորվի, թե արդյոք սակագնի բարձրացման տվյալ չափը ամբողջովին բավարար է ծագած պարտքերի մարման համար, քանի տարի է անհրաժեշտ այդ խնդրի լուծման համար և պետք է կոնկրետ պատասխանատվություն սահմանել ծրագրի պատասխանատուների նկատմամբ:

ՀԷՑ- սխալ մենեջմենթի գծով կուտակվող պարտքերը հիմնականում կուտակվում են ՀԷՑ և ՀԾԿՀ` սակագնի հարցերով ընդհանուր հայտարարի չգալու պատճառով, որի հետևաքնով ՀԷՑ-ը շարունակում է կատարել իր կողմից ներկայացված ծախսերը, բայց այդ ծախսերը չեն հիմնավորվում ՀԾԿՀ-ի կողմից, այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է «INTER RAO Credit B.V» ընկերությունից վերցնել ՀԷՑ-ի վերահսկիչ փաթեթը և այն հանձնել այլ ընկերությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ