22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե պետք են ցույցեր, կանենք. ՀԱԿ-ը պատրաստվում է

«Մենք հասկացել ենք, որ իշխանությունները կառուցել են մի ծրագիր, որի իմաստը թալանի պահպանումն է, որովհետև միայն այդ թանկացմամբ հնարավոր կլինի փակել պարտքը: Այստեղ կարևորն իշխանությունների ակնհայտ կոռուպցիոն մոտեցումն է խնդրին, նրանք ցանկանում են մեր ուսերին դնել «ՀԷՑ»-ի կուտակած պարտք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իշխանությունները ոչ մի քայլի չեն գնա, որով կխոսւափեն էլեկտրաէներգիայի թանկացումից, և այդ գործն իր վրա պետք է վերցնի ընդդիմությունը:

«Ամեն քայլ մենք ձեռնարկելու ենք, եթե պետք են ցույցեր, ապա ցույցեր կանենք: Եթե մի քանի հազար մարդ դուրս գա փողոց, այն ժամանակ, երբ որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի սակագնի բարձրացման հարցը, ապա իրենք կարող են իրավիճակը փոխել»,- շեշտեց ՀԱԿ պատգամավորը:

Ըստ նրա՝ թանկացում չի լինի, եթե ժողովրդի դիմադրությունը տեսնեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ