04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀ շինարարության ոլորտը կենդանության նշաններ է ցույց տալիս

Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների 2015թ. առաջին եռամսյակում շինարարության ծավալները 0.8% աճ են գրանցել նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ, սակայն այդ աճը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեի կողմից ֆինասավորման ավելացման և օտարերկրյա ներդրողների կողմից ֆինանսավորման ավելացմամբ, կազմակերպության միջոցների հաշվին կատարված շինարարությունը գրեթե անփոփոխ է մնացել, իսկ բնակչության միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքները նվազել են:

Շինարարության ծավալների աճի հետ մեկտեղ խոշոր չափերով ավելացել են շինարարության հարակից ոլորտի շինանյութերի արտադրության ծավալները` որոնցով հիմնականում պայմանավորվում են շինարարության ծավալները: Ցեմենտի արտադրման ծավալները նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել են 24.2%-ով, գաջի ծավալները ավելացել են 22.1%-ով, ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության ծավալները աճել են 8.3%-ով, երեսպատման քարերի արտադրման ծավալները աճել են 21.4%-ով, հավաքովի երկափբետոնե արտադրանքների ծավալները ավելացել են 330%-ով, սակայն ապրանքային բետոնի արտադրման ծավալները նվազել են 15.8%-ով:

Շինարարական կազմակերպությունների քանակը կազմել է 794 միավոր, նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 69 միավորով: Շինարարության ոլորտում աշխատողների քանակը կազմել է 12605 մարդ, նախորդ տարվա նկատմամբ նվազելով մոտ 500 մարդով, որը հիմնականում պայմանավորված է խոշոր կազմակերպությունների քանակի նվազմամբ:

Չնայած նրան, որ առաջին եռամսյակում շինարարության ոլորտը աճ է արձանագրել, սակայն այն դեռևս ամբողջովին դուրս չի եկել ճգնաժամից, ինչի նպատակով դեռ նախորդ տարի կատարվել են մի շարք փոփոխություններ, (որոնցից ամենահատկանշականը հիփոթեքային տոկոսների զեղչումն էր` եկամտահարկի չափով) սակայն կատարված փոփոխությունները դեռ չափելի արդյունքներ չեն ապահովել, պայմանավորված մի շարք օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ