18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հազարը կանխարգելում է թոքերի քաղցկեղը

Բույսի այլ անվանումներն են` մառոլ, կաթնուկ, աղցանախոտ։ Պարունակում է կենսաբանորեն ակտիվ բազմաթիվ նյութեր և ունի շատ ցածր էներգետիկ արժեք։

Անփոխարինելի սննդամթերք է գեր մարդկանց համար, կարգավորում է մարսողությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի և թոքերի քաղցկեղի զարգացումը։ Ուռուցքաբանները հայտնաբերել են, որ բույսը պարունակում է քաղցկեղի բջիջների առաջացումը կանխարգելող մեծաքանակ նյութեր։ Հետաքրքիր է իմանալ, որ ըստ ավանդույթի` մարոլը չի կարելի կտրել դանակով, այն պետք է մանրացնել ձեռքերով` ինչպես հացը։

Սննդաբանները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն 4 անգամ ուտել մարոլով պատրաստված աղցան (300 գ մարոլ, վարունգ, կանաչ սոխ, մաղադանոսի և սամիթի տերևիկներ)։

Զգուշացում։ Կանաչեղենով պատրաստված աղցանները պետք է անմիջապես ուտել, քանի որ մանրացրած կանաչեղենում արագանում է նիտրիտների առաջացումը։

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ