17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամենացինիկ ձևով մտնում է մարդկանց գրպանը»

«Հոսանքի թանկացումը ոչ մի ձևով տրամաբանված չէ, դա մարդկանց գրպանն ամենացինիկ ձևով մտնելու փորձ է, որն իրականացնում է ռուսական ընկերությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Հիշեցնենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտերով: Ըստ Մեհրաբյանի՝ աշխարհում էներգակիրների գինն էժանացել է, բացի դրանից Հայաստանում զգալի չափաբաժին ունեն ՀԷԿ-երը, ԱԷԿ-ը, և այնպես չէ, որ ամբողջ էներգաարտադրող համակարգը միայն ածխաջրածնային վառելիքի վրա է:

«Բոլոր իբրև թե հիմնավորումները, որ պիտի էլեկտրաէներգիան թանկանա, գալիս է նրանից, որ այդ ընկերությունը, որը Հայաստանում աշխատում է, սարսաթելի անարդյունավետ ընկերություն է: Կան հրապարակումներ, ըստ որի այնտեղ տիրում է թալան ու կոռուպցիա»,-նշեց նա: Վերջինս կարծում է, որ հասարակական, քաղաքական շրջանակների պարտքն է այս ամեն ինչը վեր հանել ու թույլ չտալ այդ ընկերությանը թալանել քաղաքացիներին:

Դիտարկմանը, թե վաղուց հասարակությանը փողոց դուրս չի եկել, արդյոք հիմա դուրս կգա՞ պայքարի, քաղաքագետը պատասխանեց. «Դա դեռ ոչինչ չի նշանակում, նման բաները տեղի են ունենում հանկարծ, անսպասելի և չպլանավորված, չկանխատեսված»: Մեհրաբյանը կոչ արեց այդ ընկերությանը կրակի հետ չխաղալ՝ նշելով, որ կառավարության թողտվությունն էլ այստեղ կա:

«Եթե մարդկանց գրպանը մտնում են, մարդկանց այլ ընտրություն չեն թողնում, ի՞նչ պիտի անի հասարակությունը»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ տրանսպորտի թանկացման դեպքում հասարակությունը ոտքի կանգնեց, և հիմա ևս պետք է դա անի: Նա նկատեց, որ եթե Հայաստանի էլեկտրաէներգետիկան կառավարող ռուսական ընկերությունը՝ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն չի կարողանում կառավարել այդ համակարգը, պետք է թողնի ու հեռանա:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ