04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարգարիտ Եսայանը բարձրաձայնել է

ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Վահե Էնֆիաջյանը նոյեմբերի 12-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեցին նոյեմբերի 8-9-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում կայացած կոնֆերանսի արդյունքները:

Կոնֆերանսը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Մարգարիտ Եսայանը, վերաբերել է “Քաղաքացիական հասարակության զարգացման գործում միջմշակութային կապերի դերին”:

Կոնֆերանսին ներկա են եղել ԱՊՀ անդամ բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչները՝ բացառությամբ Ադրբեջանի, ինչպես նաեւ հոգեւոր առաջնորդներ: Ընդունվել է 10 կետից բաղկացած բանաձեւ, որը վերաբերել է միջմշակութային երկխոսությանը, Համագործակցության անդամ երկրների ժողովուրդների հոգեւոր արժեքների պահպանությանը, փոխադարձ հանդուրժողականությանը, ժաղովուրդների մշակույթն ու պատմությունը հարգելուն, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում միջմշակութային կապերի դերին:

Մարգարիտ Եսայանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է այն քաղաքականությանը, որն այսօր իրականացնում է Ադրբեջանը, թե ինչպես են վերջինիս կողմից ոչնչացվում հայկական մշակութային օջախները, գերեզմանները: Նա անդրադարձել է նաեւ Նախիջեւանի գերեզմանաքարերի ու խաչքարերի, ինչպես նաեւ վերջերս Թուրքիայում հայկական եկեղեցին ավերելու փաստերին:

Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ հայ պատգամավորները ներկայացրել են տարածաշրջանում մշակութային արժեքները բարբարոսաբար ոչնչացվելու վերաբերյալ իրենց մտահոգությունները: Ըստ նրա՝ կոնֆերանսի մասնակիցները համակարծիք են եղել հայկական կողմից նեկայացված զեկույցում արծարծված խնդիրներին:

Պատգամավորի խոսքով՝ կոնֆերանսը լավ առիթ էր հայկական կողմի շահերն ու նրա մշակութային արժեքների պաշտպանության խնդիրները ներկայացնելու համար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ