24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս տեսակետից հեռու ենք այն ցուցանիշից, ինչին ձգտում ենք հասնել

  «Ուսանողները Եվրոպական տարածքում պետք է հնարավորություն ունենան ազատ սովորել, ցավոք այս ուղղութունն այն ծավալի չի, ինչ ցանկալի կլիներ: Խնդիրների զգալի մասը քաղաքական են, հասկանալի պատճառով, փակ սահմանը Թուրքայի հետ ուսանողին զրկում է էժան տեղաշարժից, ճանապարահածախսն է հիմանկանում սահմանափակում մոբիլությունը, և այս տեսակետից հեռու ենք այն ցուցանիշից, ինչին ձգտում ենք հասնել: Գոնե ուսանողության մի հատվածը պետք է կարողանանք անցկացնել եվրոպական այլ երկրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայանելով բոլոնյան համաժողովի դրական կողմերը:

Հիշեցնենք, որ ֆորումը կայանալու է Երևանում մայիսի 14-15-ն ժամանակահատվածում: 

Հարցին՝ արդյոք կարո՞ղ են ակնկալիքներ ունենալ այս համաժողովից ՀՀ բուհերում սովորող և կրթությունն արտերկրում շարունակել ցանկացող ուսանողները, նախարարը պատասխանեց, որ սպասվում է հուշագրերի ստորագրում մի շարք երկրների հետ: Նախարարրը հիշեցրեց, որ ուսանողների փոխանակման ծարգերը լինում են չորս տեսակի՝ համաեվրոպական՝ Բոլոնիայի անդամ երկրների համար, միջպետական ու միջգերատեսչական, միջբուհական կապեր և չորրորդ մակարդակ՝ անձնական նախաձեռնություններ՝ համացանցի միջոցով տարբեր կրթաթոշակներ գտնել:  

Տեղեկացնենք, որ Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին: Բոլոնիայի գործընթացի մեկնարկի համար հիմք է հանդիսացել 1998թ. Սորբոնում չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի կրթության նախարարների ստորագրած համատեղ հռչակագիրը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ