17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը 2016թ-ին հյուրընկալելու է

2016թ-ին Հայաստանը հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի ամենամյա կոնգրեսը: Այս հեղինակավոր ֆորումը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է այս տարի Բրազիլիայում մայիսի 4-6-ը անցկացվող CIBJO-ի հերթական կոնգրեսի ժամանակ:

 

2015թ-ի CIBJO-ի Կոնգրեսի գլխավոր անսամբլեան քվեարկությամբ որոշեց, որ հաջորդ տարի կոնգրեսն ընդունող կողմեր են դառնում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը՝ AJA-ը:

 

CIBJO-ի նախագահ Գաէտանո Կավալյերին և կոնգերսի՝ համաշխարհային ոսկերչության առանցքային ներկայացուցիչները ջերմորեն ողջունեցին AJA-ի նախագահ և Հայաստանի նախագահի ոսկերչության զարգացման գծով խորհորդատու Գագիկ Գևորգյանին այս հաղթանակի համար:

 

Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիան՝ CIBJO-ն, ներկայացնում է անհատների, ընկերությունների և կազմակերպությունների շահերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ և այլ թանկարժեք մետաղների մշակմամբ: CIBJO-ն ստեղծվել է 1926թ-ին և ոսկերչության ոլորտում գործող ամենահին կազմակերպություն է: Կառույցին անդամակցում են ավելի քան 40 երկրների ազգային ոսկերչությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ: Նրա տիրույթներն ընդարձակ են, ներառում են ոսկերչությունը, թանկարժեք մետաղների մշակման և հանքերի ոլորտները՝ վերամշակումից, արտադրությունից մինչև առևտրային կենտրոններ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ