03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ե՞րբ կլինի

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որ ոչ թե խնդիրները լուծեն, այլ դրանք անտեսեն: «Իսկ իրականությունը հետևյալն է՝ երկրում խորագույն ճգնաժամ է, որից հոգնել ենք խոսել, օրեցօր բյուջեն չի հավաքվում, օրըստօրե իրավիճակը բարդանում է ու վատանում: Իսկ խնդիրն այն է, որ իշխանությունը ժխտում է ժգնաժամի գոյությոինը. մեր իշխանություններն ուղղակի անմեղսունակ են»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա: Նա «խոպանչիների հարկման» մասին օրենքը տխրահռչակ որակեց: 

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կվերսկվեն հանրահավաքները, ապա պատգամավորն ասաց, որ իրենք շատ լավ հասկանում են, որ այս ատելի ռեժիմից ժողովրդին հնարավոր է ազատել միայն մեկ դեպքում, եթե ժողովուրդը հարյուրհազարներով դուրս գա փողոց, քանի որ այլ տարբերակ չկա, և իրենք էլ պալատական հեաշրջումների մասնագետներ չեն, ոչ էլ ահաբեկիչներ և չեն համարում, որ նման մեթոդներեվ հնարավոր էր իշխանափոխություն կատարել:

«Նման իշխանափոխությունը չի փոխում ռեժիմի բնույթը, այն փոխում է միայն համաժողովրդական ապստամբությամբ, նկատի ունեմ ոչ բռնությունները, այլ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, երբ նրանք տեսնում են իմաստալից քաղաքական գործընթաց: Այդպես եղավ, երբ առաջին նախագահը 2008 թվականին մտավ քաղաքական պայքարի մեջ, նույն բանը եղավ արաբական գարնան իրադարձությունների տպավորության տակ, երբ Եգիպտոսի դեպքերից հետո ժողովուրդը նորից հավատաց իր ուժին և բազմահազարանով հանրահավաքներ ունեացանք 2011 թվականի գարնանը, որոնք լուրջ արդյունքներ տվեցին»,-ասաց Զուրաբյանը:

Վերջինս նշեց, որ ուղղակի նշանակել միտինգի օր, կարող են, բայց այստեղ կարևոր են հետագա քայլերը: Նա ասաց, որ նման ամենահավանական գործընթացը կապված է լինելու սահամանդրական այս գործընթացի հետ, որը ավելի ճիշտ կլինի կոչել հակասահմանդրական գործընթաց: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ