28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նյարդերը հանգստացնող ուտեստ, որը նպաստում է նիհարելուն

Բաղադրությունը`

20 գրամ ծովակաղամբ,
50 գրամ կանաչ ոլոռ,
2 գրամ համեմի սերմ,
կես թեյի գդալ աղացած կոճապղպեղ,
1 գ աղ, մի քանի հատիկ սև պղպեղ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

Բաղադրիչները լցրեք 300 մլ ջրի մեջ, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Կերեք ճաշից 1 ժամ առաջ, շարունակեք երկու շաբաթ։ Եփուկը խմեք օրվա ընթացքում։

Օգտակար ազդեցության մեխանիզմը

•Ծովակաղամբը պարունակում է յոդ և պանտոտենաթթու, որը կարգավորում է նյարդային աշխատանքը, վահանագեղձի և մակերիկամների հորմոնների գոյացման ընթացքը։ Մակերիկամների կեղևն ունի պանտոտենաթթվի զգալի պաշարի կարիք, որպեսզի կարողանա պայքարել բորբոքումների և սթրեսի դեմ։ Պանտոտենաթթուն անհրաժեշտ է, որպեսզի մակերիկամը կարողանա ադրենալին արտադրել։

•Ոլոռը պարունակում է B6 վիտամին, որն անհրաժեշտ է սերոտոնինի գոյացման համար, և տրիպտոֆան ամինաթթուն, որից գոյանում է «երջանկության» հորմոն սերոտոնինը և «քնի» հորմոն մելատոնինը։

•Համեմը պարունակում է բջիջները պաշտպանող սելեն։

•Սև պղպեղը հարուստ է քրոմով, որը բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ