11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վթար Աճառյան փողոցում

Մայիսի 6-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, գրում է mes.am-ը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34NV813 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1949թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված «Զիլ» մակնիշի 43LS588 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ` Ռ. Օ., ծնվ. 1960թ.):

«Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ