24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտնականի ցնցող բացահայտումը Աստծո եւ աղոթքի մասին

«Որքան շատ եմ աշխատում բնության ուժերի հետ, այնքան ավելի եմ զգում Աստծո առատաձեռնության հեղումը մարդու վրա: Որքան ավելի խորն եմ ընկալում մեծ ճշմարտությունը, այնքան ավելի եմ զգում, որ ամենայն ինչ հիմնարկվում է Հավիտենական Արարչի և Ամենակալի վրա, ավելի շատ եմ հասկանում, որ, այսպես կոչված, գիտությունը, որով զբաղվում եմ, ոչ այլ ինչ է, եթե ոչ բարձր Կամքի դրսևորում: Կամք, որը ցանկանում է մերձեցնել մարդկանց, օգնել, որպեսզի հասկանան իրար և դառնան ավելի լավը:

Գիտության կողմից կատարված յուրաքանչյուր նոր քայլ նորանոր անակնկալներ և նվաճումներ է բերում: Բայց, այնուամենայնիվ, գիտությունը նման է լապտերի աղոտ առկայծմանը սաղարթախիտ անտառում, որի միջոցով մարդկությունը փորձում է գտնել դեպի Աստված տանող ճանապարհը: Միայն հավատը կարող է մարդուն դուրս բերել դեպի Լույս և կամուրջ դառնալ  մարդու և Բացարձակի միջև:

Ես հպարտությամբ ինձ քրիստոնյա եմ կոչում: Ես հավատում եմ՝ ոչ միայն որպես քրիստոնյա, այլև որպես գիտնական: Եվ եթե անթել, անհաղորդալար սարքը հաղորդում, լուրը տեղ է հասցնում անապատի միջով, ապա աղոթքի մեջ գտնվող մարդկային հոգին անտեսանելի ալիքներ է առաքում դեպի հավերժություն, դեպ Աստված, և ալիքներն այդ հասնում են իրենց նպատակին:

Մտածում եմ, որ մեծ ողբերգություն կլիներ, եթե մարդը կորցներ հավատն աղոթքի հանդեպ: Եթե աղոթքը չլիներ, ես երևի անհաջողության կմատնվեի այնտեղ, որտեղ հաջողության հասա: Թույլ տալով ինձ հասնել այն ամենին, ինչին հասա հանուն Իր Աստվածային զորության հայտնության՝ Աստված ինձ ուղղակի իր կամքի զենքը դարձրեց»:

ՄԱՐԿՈՆԻ Գուլյելմո Մարկեզե (1874-1937), իտալացի մարկիզ, ռադիոտեխնիկ և գործարար, ռադիոյի գյուտարարներից մեկը, Նոբելյան  մրցանակի  դափնեկիր ֆիզիկայից՝ «Անլարհեռագրության հաջողվածհամակարգստեղծելուհամար»: Նրա աշխատանքները հիմք  դրեցին կապի էլեկտրոնային միջոցների զարգացմանը ժամանակակից աշխարհում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ