03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

էլեկտրաէներգիայի թանկացումը ոտքի կհանի

էլեկտրաէներգիայի թանկացման մասին խոսակցությունները նորից ոտքի է հանում «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամներին։

«Միանշանակ թանկացնելու դեպքում սկսելու ենք բողոքի ակցիաները, այս անգամ հաստատ թույլ չենք տալու, որ թանկացնեն։ Իրենք թանկացնելու համար ընտրում են ճիշտ ժամանակահատված՝ ամառը, իսկ մենք այդ ժամանակահատվածում էլեկտրաէներգիա քիչ ենք օգտագործում ու չենք հասկանում, թե թանկացնելով ձմռանը մեզ ոնց են քամելու»,-մեզ  հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։

Նրա խոսքով իրենք առաջանահերթ փորձելու են պարզել թանկացման պատճառները։ «Կախված է այն հանգամանքից թե այս անգամ ինչ պատճառաբանություններ ու հիմքեր կներկայացնեն թանկացման համար։ Անցած տարվա ամռան թանկացումն ուղղակիորեն անհիմն էր ու չկարողացան ճիշտ ներկայացնել հանրությանը։ Այս անգամ պետք է ամեն ինչ բացահայտ ասեն ու անեն, որպեսզի բոլորը իմանան թե ինչի համար են թանկացնելու էլեկտրաէներգիան»։

Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսից ի վեր էլէկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի ցերեկային սակագինը բարձրացավ 39.5 տոկոսով՝ 30 դրամից հասնելով 41.8 դրամի, իսկ գիշերայինը՝ գրեթե 60 տոկոսով՝ 20 դրամից դառնալով 31.8 դրամ։ Այս օրերին էլ շրջանառվում է, որ էլեկտրաէներգիան թանկանալու է 6 դրամով։

«Առաջին թանկացման ժամանակ պայքարը արդյունք չտվեց , որովհետև հանրության մեծամասնությունը անտարբեր ու անտեղյակ էր: Մենք ինչքան էլ փորձեցինք իրազեկման ակցիաներով ու մամուլի ասուլիսներով տեղեկացնել` միևնույն է պայքարող ու պահանջողներ քիչ եղան։ Այս անգամ հույս ունենք, որ նախ պայքարելու կարիք չի լինի և երկրորդ, եթե լինի էլ՝ ապա մարդիկ շահագրգռված կլինեն միանալ մեր պայքարին»,-ասաց Վաղինակը։

Նախաձեռնության անդամն ասում է, որ սպասելու ժամանակ չունեն և պետք է պայքարը այսօրվանից սկսել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ