Նռնակ եւ ատրճանակ՝ շախմատի տան հետնամասում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների եւ ոստիկանության Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 30-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Խանջյան փողոցում գտնվող շախմատի տան հետնամասում նռնակ եւ ատրճանակ է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «PERFECTA FBI 8000» տիպի 8 մմ տրամաչափի գազային ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, եւ 7,62 տրամաչափի 50 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: