18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այ սա կլինի արդեն լուրջ մոտեցում

«Եթե մեկ միլիոն մարդ յուրաքանչյուրը հազար դոլար բանկում պահի, դա կկազմի մեկ միլիարդ դոլար, ինչը մեր ՀՆԱ-ի տասը տոկոսն է, իսկ մեր ներդրումները կազմում են քսան  տոկոսը, տվյալ տարվա համար ներդրումները կկազմի ընդամենը երեսուն տոկոսը, բայց եթե ամեն տարի հազար տան, ՀՆԱ-ի ավելացման լրացուցiչ տասը տոկոս հիմք կստեղծվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ խոսելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչից՝ ուղղված սփյուռքահայերին՝ հայաստանյան բանկերում 1000 դոլար ներդնելու` ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար:

«Սա կլինի արդեն լուրջ մոտեցում, բայց կա վստահության խնդիր կամ պատմական հիշողություն»,-նշեց տնտեսագետն ու բացատրեց, որ սփյուռքահայերը այն մարդկանց սերունդներն են, ովքեր ունեցել են կորուստ թուրքերից, թուրքերը նրանց ունեցվածքը տարել են: «Սա ունի ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական կողմ, նրանք միշտ կորուստ ունենալու վախ ունեն՝ անկախ նրանից՝ դա որ ազգի ներկայացուցչի մոտ է ու անկախ նրանից, որ հայրենիքի մասին է խոսքը»:

Բացի այդ տնտեսագետը հիշեցրեց, որ մարդիկ ավանդների կորուստ են ունեցել իննսունականներին, այդ ժամանակվա ավանդների կորուստը ստիպում է, որ կենսաթոշակային բարեփոխումների խնդիրը ևս մտնի փակուղի: «Մարդիկ երկարաժամկետ վստահության խնդիր ունեն»,-նշեց Վիլեն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ