11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու է դրամն ընկնում, իսկ ռուբլին՝ բարձրանում

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ կառավարությանը, հնարավոր է, հաջողվում է գործարարներին հանե ստվերից, սակայն դրանից հետո նրանք հայտնվում են փակման եզրին: «Պիտի նպաստավոր տնտեսական գործունեության պայմաններ ստեղծվեն, ոչ թե վերանան: ՓՄՁ-ներին սա ավելի շատ է վերաբերում, քան խոշորներին: Ստվերը նրանց գոյության նախապայմանն է դառել, իսկ մեծերի մասին կարող եմ ասել, որ նրանց գոյությունը վտանգի չի ենթարկվի՝ ստվերից դուրս գալով»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Դրամի արժեզրկման վերաբերյալ տնտեսագետն ասաց, որ այ ցեղասպանության միջոցառումներից հետո եղած որոշակի ժամակահատվածից հետո նախկին դիրքերին վերադառնալու հանգամանքով է պայմանավորված: «Բայց ինչ վերաբերում է համաշխարհյին տնտեսության մեջ, որ կոնկրետ դոլարի քանակը կրճատվելու է, կամ դա տանելու է տարբեր զարգացող երկրների արժույթների արժեզրկմանն, ապա այդ միտումը չկա, և ամենայն հավանականությամբ մինչև սեպտեմբեր դոլարը կմնա այս մակարդակի վրա, իսկ որոշ էքսպերտների կանխատեսումներով՝ մինչև տարվա վերջ»,-ասաց նա:

Խաչատրյանը շեշտեց, որ Հունաստանի փրկության ծրագրի աշխատելու տարբերակն ստիպում է, որ եվրոպական վալյուտան արժեզրկվի, և մի քիչ վստահությունը բարձրացել է եվրոյի նկատմամբ:

«Ռուբլու արժևորումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում հարկերի վճարման ժամանակահատվածն էր, աճել են նաև նավթի գները, նավթի գների աճի պարագայում ռուբլու կայունություն կունենանք, չնայած ՌԴ-ի ԿԲ-ն որդեգրել է, որ «մեկ դոլարը հիսուն ռուբլուց չպիտի իջնի» քաղաքականություն, սակայն կանխատեսել, որ պիտի վերադառնա նախկին կուրսին, դժվար է»,-եզրափակեց նա:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ