04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վաղը Սուրբ Խաչի երևման տոնն է

Այս տոնը Երուսաղեմում Սբ. Խաչի նշանի երեւման հիշատակն է: 351 թվականին, ցերեկվա ընթացքում Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց:

Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Սբ. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Խաչի տոնը տոնում է Զատիկից 28 օր հետո: Սբ. Հարության տոնի շարժականության պատճառով Սբ. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը:

Աղբյուր`  Qahana.am

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ