11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շնորհակալ ենք, պարոն Բագրատյան

«Որևէ մեկն այս դահլիճում չի ասել, որ ձեր օրոք չի բացվել, և դուք ծառայություններ չունեք, ընդհակառակը պարոն Հարությունյանը Վազգեն Մանուկյանին ու ձեզ էր հիշատակում»,-այսօր Ազգային ժողովի նիստիn ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ձեր կառավարման շրջանում ձեր ջանքերով է բացվել . մենք պետք է ավելի հանդուրժող լինենք, պարո՛ն Բագրատյան: Ավելի շատ զգացմունքային ելույթները որևէ մեկիս օգուտ չեն տալիս»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նշենք, Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը: 

Շարմազանովի խոսքն ուղղված էր նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ում դուր չէր եկել նախկին վարչապետ, ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի ելույթը: Նա նշեց, որ փաստերը կան, որ ատոմակայանի վերագործարկվելու որոշումը կայացվել է իր նամակի հիման վրա:

 «Մենք էլ որպես ՀՀ քաղաքացիներս, շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արել են, որ ատոմակայանն աշխատի, այսօրվա վավերացումն էլ նրա համար է, որ առաջիկա տասը տարիներին ատոմակայանն անխափան աշխատի՝ ի հզորություն Հայաստանի հանրապետության: Մենք շնորհակալ ենք ձեզ, պարոն Բագրատյան»,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ