Եթե չպարվի մեր պարը
Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է.
«ՀԱՅ ՊԱՐԸ
Որն իր պատմության մեջ անհատակ խորություն ունի
Մեր պարը ազգային արժեք է, որ հազարամյակներ շարունակ ուղեկից է եղել մեր ժողովրդին եւ եղել է նրա ինքնաբացահայտման ամենավառ դրսեւորումներից մեկը:
Իրավամբ պարով կարելի է որոշել մարդու ազգությունը, նրա ակունքն ու սկիզբը: Ուստի դժվար է ասել, թե քանի տարեկան է հայկական պարը, ըստ երեւույթին ճիշտ այնքան, որքան մեր ազգի տարիքն է:
Հայկական պարն իր բնույթով եւ կերպով տարբերվում է աշխարհի բոլոր ժողովուրդների պարարվեստից: Իսկ այսօր շատ ազգեր մեկը մյուսից պարեր պատճենահանելով կետում են իրենց համար ազգային պարարվեստ: Հայ պարարվեստին մոտ կանգնած մասնագետները փաստում են, որ մեր պարային շարժումնն ուրիշ են, որովհետեւ մեր պարի մեջ հոգի կա դրված:
Դիտարկելով այսօրվա մեր կյանքն ու առօրյան` նկատում ենք, որ հայկական ժողովրդական պարերը կենցաղից դուրս են մղվել: Պատճառները շատ են…
… Ուսումնասիրելով հայ պարարվեստի ժառանգությունը, որը գիտական հիմքերի վրա է դրվել Սրբուհի Լիսիցյանի կողմից, նկատում ենք, որ աշխարհի եւ ոչ մի ժողովուրդ այսքան հարուստ պարարվեստ չունի, որքան մերն է, եւ զարմանում ենք այդ գանձարանում թաքնված ոսկիներով, որոնք շատերի կողմից համարվում են գավառական, իսկ դասականը` պալատական, այն դեպքում, երբ վերջինս ընդամենը մի քանի հարյուրամյակների պատմություն ունի:
Մենք այստեղ գործ ունենք ավելի լուրջ հանգամանքի հետ. եթե այսպես շարունակվի, եւ չպահպանվի, առավել եւս չպարվի մեր պարը, ապա առաջիկա տասնամյակների ընթացքում մենք մեր պարն ընդանրապես չենք պարի:
Դռեւս 2006 թվականին «Հայ պարը» իմ կողմից գրված ծավալուն հոդվածը տպագրվեց Հայաստանի Հանրապետություն օրաթերթում, որի համար մեկ սեղանի շուրջ հրավիրեցի այն թվականներին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Կարինե Խոդիկյանին, լուսահոգի Վանուշ Խանամիրյանին, Կարեն Գեւորգյանին, Սոֆի Դեւոյանին եւ այդ տարիներին Հայաստանի Պարի պետական համույթի գեղ. ղեկավար Գագիկ Կարապետյանին…
Զրույցն ընթացավ հետեւյալ թեմանների շուրջ.
Խորհրդային հասարակարգի թողած հետքը հայ պարարվեստում,
Պարարվեստը եւ ազատ շուկայական հարաբերությունների,
Հայկական քոչարու եւ այսպես ասած «Դարչոյի պարի»,
Պարային հագուստների,
Մասանվոր պարային խմբերին դաշտ հրավիրելու,
Եւ աշխարհի ռիթմի եւ հայկական պար անաղարտ պահելու մասին….
Ավելին նշեմ, որ ինձ համար պարզեցի, որ հայկական պարարվեստում գոյություն ունի ավելի քան 9000 շարժում, իսկ մինչ օրս հավաքագրված է մոտ 7-8 հարյուր հայկական շուրջպարեր….»,-գրել է Նանյանը: