28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դանդաղ նյութափոխանակություն, որի մեղավորը դուք եք

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տարբեր օրգանիզմներում տարբեր կերպ է կատարվում նյութափոխանակությունը: Դանդաղ նյութափոխանակության պատճառները կարող են բազմազան լինել: Պարզելով պատճառները՝ կարելի է փոխել կենսակերպը և արագացնել նյութափոխանակությունն ու այրել ավելի շատ ճարպ:

1. Ջրազրկում

Նյութափոխանակության դանդաղելու պատճառ կարող է հանդիսանալ հեղուկի պակասը օրգանիզմում:

2. Կալցիումի պակաս
Կալցիումը մասնակցում է ճարպերն այրելու գործընթացին: Եթե օրգանիզմում կալցիումը պակաս է, գործընթացն էլ դանդաղում է:

3. Դանդաղ նյութափոխանակության պատճառ կարող է հանդիսանալ օրգանիզմում որոշ սննդարար նյութերի պակասը, օրինակ՝ սպիտակուցների պակասը: Սա հիմնականում պատահում է նրանց մոտ, ովքեր հաճախ են բաց թողնում սնունդի ընդունումը, կամ հաճախ են դիմել տարբեր սովամահ անող սննդակարգերի:

4. Նստակյաց աշխատանք

Գրասենյակային աշխատողների շահերց չբխող ևս մի փաստ: Օրվա մեջ անդադար 8 ժամ նստած մնալն արդեն բավարար է, որ Ձեր նյութափոխանակությունը դանդաղի, մնացած վտանգների մասին լռում եմ: Այս դեպքում չի փրկի, եթե նույնիսկ ամեն օր 30 րոպե կամ ավել մարզվեք մարզասրահներում: Չի կարելի այսքան երկար ժամանակ անդադար նստած մնալ: Ընդմիջեք ժամանակ առ ժամանակ, իսկ մեկժամյա ընդմիջման ընթացքում գոնե կես ժամը քայլեք:

5. Երկաթի պակաս

Սրա մասին արդեն խոսվել է, որ երկաթի միջոցով մեր օրգանիզմի բջիջներին թթվածին է հասնում: Դա շատ կարևոր է նաև աղիքների աշխատանքի և մարսողության համար: Երկաթի պակասը շատ ավելին է կանանց մոտ, քանի որ դաշտանի ժամանակ ամսական արյան կորուստը բերում է նաև երկաթի կորստի: Հարկավոր է միշտ ստուգել երկաթի քանակը արյան մեջ:

6. Ալկոհոլ
Ալկոհոլը դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացը: Հետևաբար, եթե որոշել եք ազատվել ավելորդ ճարպից, ազատվեք նաև ալկոհոլ պարունակող խմիչքներից:

Առո՛ղջ եղեք, զբաղվեք սպորտով կամ գոնե ֆիզիկապես ակտիվ եղեք, որովհետև որքան շատ եք շարժվում այնքան արագ է կատարվում նյութափոխանակությունը, ուրեմն նաև ավելորդ ճարպերից ազատվելու գործընթացը: Նկատի ունեցեք նաև, բայց մի չարաշահեք, որ սուրճն ու թեյը ևս բավականին խթանում են այս գործընթացը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ