23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ ասաց Քլինթոնը

ԱՄՆ-ը սերտ համագործակցության մեջ է Ադրբեջանի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում եւ դա մեր 2 երկրների ստրատեգիական շահն է եւ մեր ժամանակների ամենագլոբալ խնդիրներից մեկը:

Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է Բաքվի միջազգային օդանավակայանում կայացած բրիֆինգին` եզրափակելով իր այցն Ադրբեջան, գրում է “Trend”-ը:

Քլինթոնն իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանին` նավթի եւ գազի արտահանման ուղիների եւ դրանց ընդարձակման գործում կատարած ջանքերի համար: ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին հարավային գազային միջանցքի նախագծի իրականացման հարցում: Պետքարտուղարը ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել տվյալ ոլորտում:

“Իմ այցը հիանալի հնարավորություն է եւս մեկ անգամ ընդգծելու ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ  կապը եւ ավելի ամրապնդել հարաբերությունները 2 երկրների եւ ժողովուրդների միջեւ”,-հայտարարել է պետքարտուղարը: Ահա այսպիսին է Միացյալ նահանգների դիվանագիտական շեշտադրված բառապաշարը, որ տիկին Քլինթոնը օգտագործեց Բաքվում:

Մինչդեռ քաղաքագետ լինելու անհրաժեշտություն չկա` հասկանալու այդ նույն բառապաշարի տարբերությունը, որ պետքարտուղարը հնչեցրեց Երեւանում:

Եթե Բաքվի առնչությամբ ընդգծվում է տնտեսական մոտիվացիան` էներգետիկ ռեսուրսները, 2 երկրների միջեւ ստրատեգիական շահը, ապա Երեւանի պարագայում խոսքը գնում է Երեւան-Վաշինգտոն երկխոսության` տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ, որտեղ ընդգծվում է ԱՄՆ-ի առանձնակի վերաբերմունքը Հայաստանի նախագահի նկատմամբ:

“Միացյալ Նահանգները պատրաստակամ են օժանդակել և աջակցել Ձեր շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ”,-տիկին Քլինթոնի դիվանագիտական ուղերձը պաշտոնական Երեւանին սա էր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ