18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ. ինչ է սպասվում

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ Ռիգայում սպասվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ողջունեց ներկաներին. «Մենք շահագրգիռ ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի հետ, ԵՄ-ն կոնկրետ գաղափարներ է ներկայացրել յուրաքանչյուր երկրի համար, և նպատակը հետևյալն է՝ առանձնահատուկ հարաբերություներ ունենալ ԵՄ-ի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ չնայած ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացրել է իր որոշումը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն ԵՄ-ն հանձնառու է դրանից հետո շարունակել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ ԱլԳ-ի շրջանակներում:

«Մենք մանդատ ենք նախատեսել ապագա համագործակցության համար, շուտով այդ մանդատը կհաստատվի, թե ինչպիսին կլինի ժամանակացույցը, ներկայումս դժվար է կանխատեսել, մենք հուսով ենք, որ այդ գաղափարների փոխկապակցումը կլինի և դրանից հետո Ռիգայի համար կներկայացնենք և խորհդակցություններ կանենք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի վերաբերյալ»,-ասաց նա: Հրիսթեան կարևորեց նաև Եվրոպական հարևանության հրապարակած 2014 թ զեկույցը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն որոշ սահմանափակ առաջընթաց է ունեցել, սակայն նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ՀՀ-ն դեռ մեղմ ասած առաջընթաց չունի.

«ԵՄ արժեքները պետք է վեր լինեն անեն ինչից, սա է ֆինանսական աջակցության հիմքը… Լսել եմ բյուջետային գրասենյակի ստեղծման մասին, և շնորհավորում եմ, մենք ապավինում ենք բոլոր այն միջոցներին, որոնք ապահովում են, որ վերահսկողություն լինի, ԵՄ-ն ու ՀՀ-ն հուշագիր են ստորագրել, այդ աջակցությունը նախատեսում է ապագա համագործացության հիմքերը, և 140-170 միլիոն եվրո գումար ենք տրամադրել, միայն 90 միլիոն եվրո տրամադրել ենք երկկողմ հարաբերությունների համար, տրամադրել ենք աջակցություն մասնավոր հատվածի զարգացման և մարդու իրավունքներին աջակցելու համար»,-նշեց նա: Տրայան Հրիսթեան նաև հավելեց, թե իրենք 15 մլն դոլար են հատկացրել գործընկերության հիմնադրամի համար, որոնք ուղղված են բիզնեսի համագործակցության համար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ