03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովն ի վիճակի չէ. Ժողովուրդ

Գազի և էլէներգիայի սակագները զսպելու ու սպառողների շահերը հաշվի առնելու միակ մեխանիզմը, ինչպես հայտնի է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքն է: Սակայն վերջերս հրապարակված փաստերը վկայում են այն մասին, որ այս մարմինն ի վիճակի չէ սակագների բարձրացումները կանխել: Արդեն լուրեր կան, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին` էլէներգիայի սակագինը 6 դրամով թանկացնելու առաջարկով:

ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հնարավորությունը չի հերքել` ասելով, որ նման հայտ դեռ չեն ստացել, և երբ ներկայացվի, կքննարկեն և իրենց որոշումը կկայացնեն: Բայց նա նաև ասել է. «Դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում, և նախորդ տարվա նոյեմբերից մեծ վնասներով են աշխատում ընկերությունները` ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաև ջերմային կայանները, ատոմակայանը»: Այլ կերպ ասած՝ սակագնի բարձրացումն ընդամենը ժամանակի հարց է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ