18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատճառներ, որ չենք կարող Իրանից գազ ստանալ

«Ասում են՝ Իրանը կարող է արդյոք ավելի էժան գազ տալ, սա բանակցելու խնդիր է, բայց միանգամից ասեմ՝ Իրանի գազն ինչու է համեմատաբար ավելի էժան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա բացատրեց, որ Իրանի գազն ուղեկից գազ է, նավթի արդյունահանման ժամանակ գազն էլ է միաժամանակ արդյունահանվում ու ավելի էժան է նստում:

«Երկրորդ՝ մեկը երեքի սխեմայով երբ Իրանը մեզ մեկ խորանարդ մետր գազ է տալիս, մենք նրան տալիս ենք երեք կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, և մեկ ու կես կիլովատը մեզ մնում է անվճար, բայց չենք կարողանում այս գործընթացն ավելի ընդլայնել, որովհետև մեր բարձր լարման էլեկտրահաղորդման գծերը՝ Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան ցածր թողունակություն ունեն: Պատահական չէ, որ մենք լուրջ ջանքեր ենք գործադրում Իրանի հետ, որպեսզի այդ գծերի թողունակությունը մեծացնենք, շատ գազ ստանանք և էլեկտրաէներգիայի տեսքով հետ տանք, և մենք կարողանանք սակագները պահպանել: Սա լուրջ բան է»,-շեշտեց պատգամավորն ու հավելեց, որ ՀՀ-ը պետք է կարողանա գազատուրբինային էներգետիկան գրավիչ դարձնել ու ներդրումներ ներգրավել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ