11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կոշիկը, հագուստը թանկացել են

Այս տարվա մարտ ամսին, փետրվարի համեմատ, 0.1 տոկոս գնանկում է տեղի ունեցել: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ վերջին երեք ամիսներին գնաճ է տեղի ունեցել, որը կազմել է 2,3 %: 2015թ. մարտին, փետրվարի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.2% գնաճ: 13 ապրանքատեսակ ապրանքերից միայն 3-ում է արձանագրվել գնաճ՝ հրուշակեղենի, մրգի և ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում: Հրուշակեղենը թանկացել է 3.1 %-ով,  միրգը՝ 4.1 %-ով, իսկ  ոչ ոգելից խմիչքըˋ 0.4 %-ով:  Զգալի գնանկում է նկատվել ձվի շրջանում: Այն կազմել է 2.1 %, իսկ բուսական յուղինըˋ 2.8 %:

«Գնանկում է եղել ձկնամթերքի, կարտոֆիլի ապրանքատեսակներում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա բանախոսը տեղեկացրեց, որ դրանցից հատկապես մեծ գնաճ է նկատվել կոշիկի և հագուստի շրջանում, որոնք մոտ 6-15 %-ով թանկացել են:

Հայաստանի քաղաքներից գնանկում նկատվել է Վանաձորում, Հրազդանում և Իջևանում, իսկ Երևանում և Աշտարակում գնաճ է տեղի ունեցել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ