23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ մարդը պահանջում է երկիրն ազատագրել այս թշնամական խմբակից․ Եսայան

  «Հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք․
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը հայ մարդուն, քրիստոնյա մարդուն համախմբելու, սթափեցնելու, ի մի բերելու հոյակապ օր դարձավ ։Հազարավոր հավատավոր մարդիկ, մայր ու մանուկ, ահել ու ջահել, երեկ բոլոր կողմերից ուղեւորվեցին դեպի Մայր Աթոռ, դեպի Էջմիածին, դեպի այն լույսը, որ Հիսուս Քրիստոս իջավ եւ ավետեց, սա է հավատի հենասյունը։
Եւ, ամեն անգամ, երբ դժվար է, երբ օրհասական է եւ ճակատագրական, հայ մարդը համախմբվում է եկեղեցու շուրջը, հայը ձեռքերը մեկնում է առ Աստված եւ փրկություն է խնդրում։Երեկ, այդպիսի օր էր։ Էջմիածնում էին տարբեր մարդիկ, շատ մարդիկ, եւ սփյուռքահայեր, եւ գյուղերից ու այլ քաղաքներից եկածները, եւ, մեր երկրի քաղաքացիներ,որ հարգում են մեր սրբությունները։
Աշխարհում մոլի կռիվ է ոչ միայն մեկմեկու քաղաքական եւ տնտեսական շահերի, այլեւ՝ հոգեւոր, կրոնական հավատի դեմ, քանդվում են եկեղեցիներ, սպանվում են հավատացյալներ, Արցախում թշնամուն են հանձնվել հարյուրավոր վանքեր ու տաճարներ։ Հարձակումներ՝ եկեղեցու դեմ, մեր երկրում անթաքույց իշխանությունը զավթածների խմբակը կռվում է ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու։ Աշխարհի հայտնի հայերից մեկը, Սամվել Կարապետյանը եկեղեցու կողքին կանգնելու եւ սատարելու իր մի հայտարարության պատճառով այսօր անազատության մեջ է։Սա ինչ է, եթե ոչ անհավատների կռիվը հավատավոր մարդու, քաղաքացու դեմ։
Երեկ Էջմիածնում շատ մարդկանց հետ շփվեցի, զրուցեցի, նստեցի նրանց կողքին եւ աղոթեցի նրանց հետ։ Եւ՝ ուզում եմ ասել՝ հայ մարդը հույսով սպասում է փոփոխության, հավատով պահանջում է իրականացնել այդ փոփոխությունը։ Պարզ հայ մարդը պնդում է, որ այո, հարցերը պետք է լուծվեն մեր ձեւով։ Հայ մարդը պահանջում է երկիրն ազատագրել այս թշնամական խմբակից։ Եւ, այո, հայ մարդը հույս, հավատ ու սեր ուղղում է առ եկեղեցի, եւ պահանջում է քաղաքական ուժերից՝ գործի անցնել, մեր ձեւերով, օրինական եւ սահմանադրական ձեւերով կանգնել կողք-կողքի եւ երկիրը վերադարձնել անվտանգության եւ տրամաբանության հուն։
Իսկ դա հնարավոր է, դա արդեն սկսվել է եւ դա հաղթող է, եթե հաստատուն մնանք մեր հավատի մեջ, քաջ լինենք եւ զորանանք»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ