03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բոլորը պիտի վճարեն. վարչապետը՝ ՀՀԿ-ականների ստուգումներից

«Տնտեսության վերաբերյալ մենք շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում, և առաջիկայում դուք արդյունքները կտեսնեք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հարցին, թե ՀՀԿ պատգամավոր-գործարարների նկատմամբ վերջին ժամանակներում իրականացվող հարկային ստուգումներն էլ են մտնում այդ ծրագրի մեջ, նա ասաց. «Բոլորը պետք է հարկերը վճարեն՝ կլինի Հանրապետական, թե որևէ այլ կուսակցությունից, ես դա առաջին օրն եմ ասել, ինչ նշանակվել եմ վարչապետ:

Իմ կարծիքը չի փոխվել, և շարունակական պրոցես է, որ պիտի գնա առաջ: Բոլորը պիտի վճարեն, հիմա բոլորս հասկանում ենք, որ միանգամից չի ստացվելու, և քննադատողներ էլ կան, որ չի ստացվելու, ձախողվեց, բայց դա ինձ չի ստիպում, որ ես չշարունակեմ այս գործընթացը»: Վարչապետն ասաց, որ  շարունակելու է իր այս գործունեությունը, և պատկան մարմինների գործողություններն էլ լինելու են իր ուշադրության ներքո:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ